«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է «Կալյարիի» դեմ հանդիպումը (1-0)։
«Սա տիպիկ խաղ էր, որտեղ մենք պարտության վտանգի տակ էինք։ Ես գոհ կլինեի նույնիսկ 0-0 հաշվով։ «Կալյարին» խաղաց շատ ինտենսիվ, մենք չէինք սպասում մրցակցից նման պաշտպանողական հանդիպման։ Կարևոր է, որ մենք թույլ չտվեցինք նրանց հակագրոհել, քանի որ գնդակի տիրապետման նման գերիշխանությունը միշտ ռիսկ է։
Մենք բարելավվում ենք կենտրոնացվածության առումով։ Այսօր մենք հավատում էինք հաղթանակին մինչև վերջ և պարգևատրվեցինք գոլով ավարտից 20 վայրկյան առաջ։ Ես շատ ուրախ եմ», – ասել է Կոնտեն DAZN-ին տված հարցազրույցում։
Իտալիայի գործող չեմպիոնները երեք միավոր վաստակեցին Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսայի գեղեցիկ գոլի շնորհիվ
«Նապոլին» դարձավ երրորդ թիմը, որը երկու տուրից հետո վաստակեց վեց միավոր՝ «Ռոմայի» և «Կրեմոնեզեի» հետ միասին։։