«Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ փորձ է կատարել «Ասթոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին ձեռք բերելու համար։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Անտվերպենի» բելգիացի դարպասապահ Սեմմե Լամմենսի տրանսֆերի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և գործարքը կարող է ձախողվել տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
Էմիլիանո Մարտինեսը «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականից։