Մոհամեդ Սալահը նշել է Պրեմիեր Լիգայի տիտղոսի գլխավոր հավակնորդին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը նշել է չեմպիոնության գլխավոր հավակնորդին։

«Պրեմիեր Լիգայի ֆավորիտնե՞րն են։ «Արսենալը»։ Նրանք ունեն թիմ, որը միասին է խաղում 5-6 տարի, նրանք հասկանում են միմյանց, դա նրանց համար ավելի հեշտ է։ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմում շատ փոփոխություններ են եղել, և դա երբեմն բարդացնում է իրավիճակը։

Իհարկե, Գվարդիոլայի թիմը միշտ ֆավորիտ է, բայց կարծում եմ, որ այս տարի դա «Արսենալն» է», – Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Լիվերպուլն» և «Արսենալը» կխաղան օգոստոսի 31-ին՝ Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում։