«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կմնա ակումբում, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա իսպանացին չի լքի կատալոնացիներին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, չնայած նրա «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
2024/25 մրցաշրջանում Լոպեսը անցկացրել է 46 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։