Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Տանտերերը Վեդատ Մուրիկիի գոլին պատասխանեցին Արդա Գյուլերի և Վինիսիուս Ժունիորի գոլերով։
Նշենք, որ VAR համակարգը երեք անգամ չեղարկեց «Ռեալ Մադրիդի» գոլերը։ Կիլիան Մբապպեի գոլերը երկու անգամ չեղարկվեցին խաղից դուրս վիճակի պատճառով, իսկ մեկ անգամ՝ Արդա Գյուլերի գոլի ժամանակ ձեռքով խաղի համար։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝