Ռուբեն Ամորիմ․ «Երեք միավորը երեք միավոր է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Բըրնլիի» դեմ հաղթանակը (3-2), որում մանկունիանցիները հաղթական գոլը խփեցին 90+7-րդ րոպեին։

«Երեք միավորը երեք միավոր է։ Եթե դիտել եք խաղը, կտեսնեք, որ մենք պետք է որոշեինք արդյունքը առաջին խաղակեսում, ապա վերահսկեինք այն։ Բայց մենք ստիպված էինք պայքարել մինչև վերջին րոպեն, քանի որ մենք դժվարացնում ենք մեր կյանքը։

Նայեք առաջին խաղակեսին, մենք այնքան շատ գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Զգում ես, որ կարող ես վերահսկել խաղը։ Բայց մեկ նետում, մեկ ստանդարտ խաղ… Ես գլուխս թափ եմ տալիս, որովհետև երբեմն ֆուտբոլն այդպիսին է։ Դա խաղ էր, որում մենք պետք է հաղթեինք, բայց մենք շատ բան պետք է անեինք», – Ամորիմի խոսքերն է մեջբերում «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

Ռուբեն Ամորիմի սաները տարան իրենց առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում։ «Կարմիր սատանաները» երեք խաղից հետո ունեն չորս միավոր։