Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Էվերթոնը» մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ և հաղթեց 3-2 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Գրիլիշը նաև երկու գոլային փոխանցում կատարեց Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում (2-0)։
Ըստ Opta-ի՝ Գրիլիշը դարձավ «Էվերթոնի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը Պրեմիեր Լիգայի երկու անընդմեջ խաղերում կատարեց 2+ գոլային փոխանցում։