Արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Չելսի», հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը։
21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականը։
Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որտեղ նա տեղափոխվել է 16 տարեկանում «Ատլետիկոյից»։ «Կարմիր սատանաների» առաջին թիմում իր կարիերայի ընթացքում հարձակվողը մասնակցել է 144 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։