Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Բըրնլիին»՝ 3-2 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խփեց հաղթական գոլը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը 90+7-րդ րոպեին։
Տանտերերի կազմից աչքի ընկան Բրայան Մբեմոն, իսկ հյուրերի կիսապաշտպան Ջոշ Քալենը դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Բըրնլիի» կազմից աչքի ընկան Լայլ Ֆոսթերը և Ջեյդոն Էնթոնին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Թոթենհեմը» տանը պարտվեց «Բորնմութին»՝ 0-1 հաշվով, ինչպես նաև «Վուլվերհեմփթոնը» տանը պարտվեց «Էվերթոնին»՝ 2-3 հաշվով։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝