«Նյուքասլը» հայտարարել է հարձակվող Նիկ Վոլտեմադեի՝ «Շտուտգարտից» տեղափոխության մասին։ Գերմանացի հարձակվողի տրանսֆերի գործարքը ռեկորդային է «կաչաղակների» համար։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 90 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նյուքասլի» հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականը։
Վոլտեմադեն «Շտուտգարտի» կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 33 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։