Ֆաբրիցիո Ռոմանո․ Ռասմուս Հոյլունդը միանում է իտալական ակումբին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը շուտով կմիանա «Նապոլիին», հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ բոլոր կողմերը բանավոր համաձայնության են եկել։

Դանիացին «Նապոլի» կտեղափոխվի 6 միլիոն եվրոյով՝ 44 միլիոնով գնելու հնարավորությամբ, եթե որոշակի պայմաններ բավարարվեն։

Ռասմուս Հոյլունդը պետք է բուժզննում անցնի առաջիկա 48 ժամվա ընթացքում։