Անգլիական ակումբը հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպանի ծառայություններով

«Նոթինգհեմ Ֆորեստը» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լի Կանգ-Ինի հետ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը բանակցություններ է սկսել փարիզցիների հետ՝ առաջարկելով 30 միլիոն եվրո 24-ամյա ֆուտբոլիստի համար։ ՊՍԺ-ն կարող է ևս 30 միլիոն եվրո ստանալ բոնուսների տեսքով։

Նշվում է, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մերժել է այս առաջարկը, սակայն «Նոթինգհեմ Ֆորեստը» չի պատրաստվում հանձնվել և կարող է մեծացնել կորեացու համար առաջարկը։

Անցյալ մրցաշրջանում Լի Կանգ-Ինը ՊՍԺ-ի կազմում 47 խաղում խփել է յոթ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։