Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Գավիի վերաբերյալ:
«Բլաուգրանան» հայտնել է, որ խաղացողը խնդիրներ ունի աջ ծնկի հետ: Այսպիսով, կիսապաշտպանը չի կարողանա օգնել թիմակիցներին Իսպանիայի Լա լիգայի առաջիկա խաղում «Ռայո Վալյեկանոյի» դեմ:
Խաղը կկայանա կիրակի՝ օգոստոսի 31-ին Երևանի ժամանակով ժամը 23:30-ին: Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում 21-ամյա խաղացողը խաղացել է երկու խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Գավիի պայմանագիրը կատալոնական հսկայի հետ լրանում է 2030 թվականին: Նրա շուկայական գինը 60 միլիոն եվրո է։