«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը կրկին հարցեր է ստացել ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ: Պորտուգալացու հեռացման մասին խոսակցությունները կրկին արդիական են դարձել Անգլիայի լիգայի գավաթի 1/32 եզրափակչում «Գրիմսբիի» դեմ վերջերս կրած սենսացիոն պարտությունից հետո:
«Չգիտեմ՝ ինչ կլինի: Ես պլանավորում եմ մնալ, բայց կրկին, չեմ կարող որևէ խոստում տալ ապագայի վերաբերյալ: Ես հիմա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն եմ, և ենթադրում եմ, որ դա չի փոխվի», – Ամորիմի խոսքերն է մեջբերում Beanyman Sports-ը:
Շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» տանը կխաղա «Բարնլիի» դեմ։