«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Նուսեիր Մազրաուին հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրության տակ։

«Ծեր սինյորան» արդեն տեղեկություններ է խնդրել մարոկկացու մասին և կարող է առաջարկ անել նրա համար տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, ըստ La Gazzetta dello Sport-ի։

27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը նախամրցաշրջանային խաղերում ստացած վնասվածքի պատճառով։ Նուսեար Մազրաուիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, իսկ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում է անցյալ ամռանից, երբ նրան ձեռք բերեցին «Բավարիայից»։