«Չելսիի» հարձակվողը կտեղափոխվի «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» և լոնդոնյան «Չելսին» համաձայնության են հասել հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տեղափոխության շուրջ։ Գործարքը նախատեսում է մեկ մրցաշրջանի վարձակալություն՝ 15 միլիոն եվրո վճարով և հետագա գնման հնարավորություն՝ 80 միլիոն եվրոյի դիմաց։

Նախատեսվում է նաև հատուկ կետ, ըստ որի՝ եթե «Բավարիան» ակտիվացնի գնման տարբերակը 2026-ին, «Չելսին» կստանա վաճառքից որոշակի տոկոս։

Ջեքսոնը արդեն պատրաստվում է մեկնել Գերմանիա իր գործակալ Ալի Բարաթի (Epic Sports) ուղեկցությամբ․ համաձայնագրի բոլոր մանրամասները կողմերի միջև ամբողջությամբ հստակեցված են։