Դանի Սեբալյոսը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է հեռանալ։ «Բետիսը» նշվում էր որպես 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդ, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ սևիլիացիները չեն կարողանա վերադարձնել կիսապաշտպանին։

«Յուվենտուսը» նույնպես ցանկացողների թվում էր։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Ծեր սինյորան» չի պլանավորում պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ. բանակցություններ չեն ընթանում։

Դանի Սեբալյոսը «Ռեալ Մադրիդում» խաղում է 2017 թվականից։ Իսպանացու պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ Transfermarkt-ի փորձագետները նրա տրանսֆերային արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։