«Ռեալի» հավանական մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

Այսօր «Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի երրորդ տուրում տանը կընդունի «Մալյորկային»։ Վերջին հանդիպման ժամանակ «սերուցքայինների» մարզիչ Խաբի Ալոնսոն անսպասելիորեն Վինիսիուս Ժունիորին չընդգրկեց մեկնարկային կազմում. այս անգամ դա տեղի չի ունենա, ըստ Diario AS-ի։

Բրազիլացին հարձակման գծում կկազմի եռյակ՝ Կիլիան Մբապպեի և Ֆրանկո Մաստանուոնոյի հետ, իսկ Ռոդրիգոն կվերադառնա պահեստայինների նստարան։

Կիսապաշտպանությունում տեղեր կզբաղեցնեն Արդա Գյուլերը, Ֆեդերիկո Վալվերդեն և Օրելյեն Չուամենին, իսկ պաշտպանությունում՝ Ալվարո Կարերասը, Դին Հոյզենը, Էդեր Միլիտաոն և Դանիել Կարվախալը։ Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա։

«Ռեալ Մադրիդի» և «Մալյորկայի» միջև խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին։