Հայտնի է, թե ինչու Էդուարդ Սպերցյանը չտեղափոխվեց «Սաութհեմփթոն»

«Կրասնոդարի»՝ իր առաջատար Էդուարդ Սպերցյանին «Սաութհեմփթոնին» չվաճառելու պատճառներից մեկը մեկ այլ անգլիական ակումբի կողմից խաղացողի նկատմամբ հետաքրքրությունն էր։

Պոտենցիալ գնորդի դերում հայտնվել է «Լիդսը», և նրանք նույնպես կցանկանային ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին։ Arménie Footbal-ի տվյալներով՝ հենց այն բանից հետո, երբ «Լիդսը» հետաքրքրություն հայտնեց, «Ցուլերը» դանդաղեցրին բանակցությունները «Սաութհեմփթոնի» հետ։

Հիշեցնենք, որ «Սեյնթսի» վերջնական առաջարկը 16+2 միլիոն եվրո էր, սակայն «Կրասնոդարը» մերժեց այն։ Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին Սպերցյանին չի ազատել, սակայն հետո հայտնի դարձավ, որ Սպերցյանն ինքը հրաժարվել է «Սաութհեմփթոն» մեկնելուց։