Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հրապարակել է թիմի հայտացուցակը։
Գատուզոյի կազմում ընդգրկվել են երեք նոր դեմքեր․ պաշտպան Ջովանի Լեոնի («Լիվերպուլ»), կիսապաշտպան Ջովանի Ֆաբիան («Տորինո») և հարձակվող Պիո Էսպոզիտո («Ինտեր»)։
Իտալիայի հավաքականը սեպտեմբերին ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի՝ մրցելով Էստոնիայի և Իսրայելի ազգային թիմերի դեմ։