Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի բացակայությունը հավաքականի հայտացուցակից։
Անգլիայի ընտրանին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին կմրցի Անդորրայի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Սերբիայի հավաքականի հետ։
«Մենք ընտրել ենք 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմ՝ թիմի մրցունակությունն ավելի բարձրացնելու նպատակով։ Ես անկասկած մեծ հարգանքով եմ վերաբերվում Տրենտի և Ջեքի տաղանդին», — ասել է Տուխելը TNT Sports-ին։