Մարիո Բալոտելի․ «Եթե ինչ-որ մեկը ինձ հրավիրել է, ապա ես համաձայն եմ»

Մարիո Բալոտելիի 13-րդ ակումբը կարող է լինել ավստրալական թիմ. իտալացի ֆուտբոլիստը դիտարկում է այս առաջնությունում խաղալու հնարավորությունը: Նա այս մասին ասել է ավստրալական Newswire ամսագրին տված հարցազրույցում:

«Ես իսկապես կցանկանայի խաղալ Ավստրալիայում: Դա ինձ համար նոր փորձառություն կլիներ: Ես անպայման ուզում եմ ասել. եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ հրավիրել Ավստրալիա, ապա ես համաձայն եմ», – ասել է Բալոտելին:

Անցյալում այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Բալոտելիի հայրենակից Ալեսանդրո դել Պիերոն և Դուայթ Յորքը իրենց կարիերան ավարտել են Ավստրալիայում:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Ավստրալիայում շատ իտալական ծագում ունեցող մարդիկ կան, այդ թվում՝ այնպիսի հայտնի «Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդներ, ինչպիսիք են Դանիել Ռիկիարդոն և Օսկար Պիաստրին: