Էնցո Մարեսկան անդրադարձել է Անգլիայի հավաքականի կազմից Քոուլ Պալմերի բացակայությանը

«Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկան զարմացած չէ, որ կիսապաշտպան Քոուլ Պալմերը չի հրավիրվել Անգլիայի հավաքական սեպտեմբերին։ Պալմերը բաց է թողել «Չելսիի» վերջին խաղը «Վեսթ Հեմի» դեմ և չի կարողանա խաղալ շաբաթ օրը «Ֆուլհեմի» դեմ։

«Պալմերը Անգլիայի հավաքականում չէ՞։ Ես մի քանի անգամ խոսել եմ Տուխելի հետ։ Դա Թոմասի որոշումն է։ Պալմերը վաղը չի կարողանա խաղալ, այնպես որ հավաքականից բացակայությունը բավականին նորմալ է, քանի որ խաղացողը խնդիրներ ունի», – մամուլի ասուլիսում ասել է Մարեսկան։

«Չելսին» Պրեմիեր լիգայի վերջին երկու տուրերում վաստակել է չորս միավոր՝ ոչ-ոքի խաղալով «Քրիսթալ Փելասի» հետ (0:0) և հաղթելով «Վեստ Հեմին» (5:1)։ Երրորդ տուրում «թոշակառուները» նույնպես լոնդոնյան դերբի ունեն՝ «Ֆուլհեմի» դեմ խաղը կկայանա տանը։