Փորձառու պաշտպան Սեզար Ասպիլիկուետան դարձել է «Սևիլիայի» խաղացող։ Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է տրանսֆերի մասին։
36-ամյա ֆուտբոլիստը կնքել է մեկ մրցաշրջանի պայմանագիր՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ։ Ասպիլիկուետան արդեն միացել է թիմին, տրանսֆերը տեղի է ունեցել որպես ազատ գործակալ։
Հիշենք, որ Սեզարը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ատլետիկո Մադրիդում»։ Եթե վերցնենք անցած մրցաշրջանը, Ասպիլիկուետան խաղացել է 20 խաղում, որոնցում խփել է մեկ գոլ։
«Սևիլյան» անցյալ մրցաշրջանում գրեթե թռավ Սեգունդա, ակումբը վաստակեց ընդամենը 41 միավոր։