Խավի Սիմոնսը նոր ակումբ ունի

Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարիերան շարունակելու է Լոնդոնի «Թոթենհեմում», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Լայպցիգից» կազմել է 65 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են հնգամյա պայմանագիր։

Image