«Միլանը» և «Ռոման» բանակցում են

«Միլանը» բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Ռոմայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է լրագրող և Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» արդեն հանդիպում են ունեցել հարձակվողի իտալացի գործակալի հետ: Նշվում է, որ «Ռոման» բաց է Դովբիկի համար առաջարկներ ընդունելու համար, քանի որ հարձակվողը չի մտնում գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի երկարաժամկետ ծրագրերի մեջ:

Ընդգծվում է, որ «Միլանը» դեռևս փնտրում է հարձակվող, չնայած այն հանգամանքին, որ նրանք մոտ են «Չելսիից» Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերն ավարտին հասցնելուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դովբիկի «Վիլյառեալ» տեղափոխվելու վերաբերյալ բանակցությունները ձախողվել են։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 45 խաղի, որտեղ խփել է 17 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: Transfermarkt-ը Դովբիկին գնահատում է 30 միլիոն եվրո: