Ժյուլ Կունդե․ «Նրանք իրենց երեխաների պես են պահում»

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն անդրադարձել է թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին։

«Հանդերձարանում մեր երիտասարդ խաղացողները իրենց երեխաների պես են պահում։ Նրանք այնքան աղմկոտ են, որ գլուխս սկսում է ցավել», – ասել է 26-ամյա Կունդեն՝ ըստ La Vanguardia-ի։

Ֆուտբոլիստը վերջերս երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2030 թվականի ամառը։