Այս մրցաշրջանում «Նյուքասլը» կներկայացնի Անգլիան Չեմպիոնների լիգայում։ Ակումբը ձգտում է ուժեղացնել իր կազմը և վերջերս խոշոր առաջարկ է արել «Ռեալ Մադրիդին» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի համար։
«Կաչաղկները» 25-ամյա ֆրանսիացու համար առաջարկել են 100 միլիոն եվրո, սակայն մերժվել են։ Այս մասին հաղորդում է Fichajes պորտալը։ Ընդհանուր առմամբ, Օրելյեն Չուամենին «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 148 պաշտոնական խաղ։ Դրանցում կիսապաշտպանը խփել է հինգ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։
Գործող պայմանագիրը Չուամենիին կապում է «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2028 թվականի կեսերը։ «Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, «Մալյորկայի» դեմ՝ իրենց տնային դաշտում։