«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը բացատրել է, թե ինչու է քննադատել իր խաղացողներին Լիգայի գավաթից չորրորդ դիվիզիոնի «Գրիմսբի Թաունի» դեմ պարտությունից հետո։
«Լիովին անկեղծ լինեմ ձեզ հետ, ամեն անգամ, երբ մենք ունեցել ենք կամ կունենանք նման պարտություն ապագայում, ես նույնը կանեմ։ Կարող եմ ասել ձեզ, որ երբեմն ատում եմ իմ խաղացողներին, երբեմն՝ ոչ, երբեմն ուզում եմ պաշտպանել նրանց։
Կարծում եմ՝ սա իմ մոտեցումն է աշխատանքին, և ես կհետևեմ դրան։ Այդ պահին ես շատ նեղված և վրդովված էի։ Գիտեմ, որ շատ փորձառու մարդիկ ինձ ասում են, թե ինչպես պետք է վարվեմ լրատվամիջոցների հետ խոսելիս, որ ես պետք է ավելի հետևողական և հանգիստ լինեմ։ Ես դա չեմ անելու։
Ես փորձում եմ ընդունել դա և լինել այն, ինչ կամ։ Ահա թե ինչու եմ այդքան կրքոտ այն բանի հանդեպ, ինչ անում եմ։ Այդ պահին ես շատ նեղված և հիասթափված էի, քանի որ զգացի, որ մենք շատ լավ նախամրցաշրջանային հավաք անցկացրինք, ավելի լավ խաղացինք և հետևողական էինք մեր խաղում», – Ամորիմի խոսքերը մեջբերել է «Մանչեսթեր Իվնինգ Նյուզ»-ը։