Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է, թե ինչու Ռուբեն Նևեշը ազգային թիմում հանդես կգա Դիոգու Ժոտայի համարով։ Այս մասին տեղեկացնում է ZeroZero-ն։
««21»-ը կրելուն որոշել է ոչ թե ֆեդերացիան կամ ես, այլ Դիոգուի ընտանիքը։ Նևեշը նրա մտերիմ ընկերն է, և հենց նա է խաղալու այդ համարով։ Ժոտան շարունակում է մնալ մեր կողքին․ նրա երազանքն էր դառնալ աշխարհի չեմպիոն։ Հիմա մեր պարտքն է այդ երազանքը իրականացնել», – ասել է Մարտինեսը։
Հիշեցնենք, որ 28-ամյա Ժոտան և նրա 26-ամյա եղբայրը՝ ֆուտբոլիստ Անդրե Սիլվան, զոհվել էին հուլիսի 3-ին Իսպանիայի Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։