Միկել Արտետա․ «Նա չի հեռանա թիմից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ հարձակվող Գաբրիել Մարտինելին չի լքի լոնդոնյան ակումբը։

«Կհեռանա՞ Մարտինելին։ Ոչ։ Կարծում եմ՝ նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է մնում։ Ես շատ գոհ եմ նրանով, ինչ ունենք», – Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլիստով։