«Բարսելոնան» գրանցել է Ժերար Մարտինին

«Բարսելոնան» գրանցել է թիմի պաշտպան Ժերար Մարտինին մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։

Նախկինում «Բարսելոնան» չէր կարող 23-ամյա Մարտինին ներառել թիմի հայտացուցակում՝ ֆինանսական կանոնները չպահպանելու պատճառով։

Ժերար Մարտինը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Այժմ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը պատրաստում է «Ռայո Վալեկանոյի» դեմ արտագնա խաղին։ Այն կկայանա կիրակի՝ օգոստոսի 31-ին։