«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն ցանկություն է հայտնել լքել թիմը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը ցանկանում է հայտնվել այնտեղ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ բաց թողնել Մայնուին՝ նրան համարելով ապագայի համար կարևոր ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։