«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում վաճառել թիմի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Պրեմիեր Լիգայի անանուն ակումբը ֆրանսիացու համար առաջարկ է արել «Լոս Բլանկոսին», սակայն մերժվել է։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Defensa Central-ին, «Ռեալ Մադրիդը» պոտենցիալ գնորդներին հստակեցրել է, որ չի վաճառի 25-ամյա կիսապաշտպանին 200 միլիոն եվրոյից պակաս գնով։
Իհարկե, քիչ հավանական է, որ գտնվեն նման խնդրանքը բավարարող գնորդներ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո, ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։