«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները։
«Առաջ՝ դեպի 16-րդ Չեմպիոնների Լիգա», – ասվում է բրազիլացի ֆուտբոլիստի սոցիալական ցանցերում գրված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի», «Մարսելի», «Մոնակոյի», «Լիվերպուլի», «Բենֆիկայի», «Օլիմպիակոսի» և «Կայրաթի» դեմ։
Չեմպիոնների Լիգայի նախորդ մրցաշրջանում «Արքայական» ակումբը հասավ միայն քառորդ եզրափակիչ փուլ։ Երկու խաղից բաղկացած դիմակայության արդյունքում մադրիդյան թիմը պարտվեց Լոնդոնի «Արսենալին»։