Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին կշարունակի իր կարիերան Իտալիայի առաջնությունում։ Նա համաձայնության է եկել «Կրեմոնեզե» տեղափոխվելու հարցում։ Կողմերը համաձայնության են եկել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կնքված պայմանագրի շուրջ, գործարքն արդեն վերջնական փուլում է։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Վարդիով հետաքրքրված է «Նապոլին»։
Այս պահին Վարդին առանց ակումբի է և մարզվում է անհատական ծրագրով, նա չի պլանավորում մոտ ապագայում ավարտել ֆուտբոլիային կարիերան։ Անցյալ մրցաշրջանում Վարդին բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 10 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։