«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն «Լիվերպուլին» և շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի շրջապատին տեղեկացրել է, որ պատրաստ է վաճառել շվեդ հարձակվողին 150 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Սաշա Տավոլերին։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» այս առաջարկը կանի «Նյուքասլին» առաջիկա ժամերին։ Նշվում է, որ այս պահը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ «կաչաղակները» Իսակի համար փոխարինող գտան՝ ի դեմս «Շտուտգարտի» 23-ամյա հարձակվող Նիկ Վոլտեմադեի։
Իսակն այժմ մարզվում է թիմից առանձին՝ անհատական ծրագրով։