«Արսենալը» և «Բայերը» կշարունակեն պաշտպան Պիերո Ինկապիեի տրանսֆերի շուրջ բանակցությունները, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» ցանկանում է 23-ամյա կոլումբիացուն վարձակալել՝ գնելու հնարավորությամբ, մինչդեռ «Բայերը» պնդում է մշտական տրանսֆերի վրա՝ պայմանագրում նշված գումարի դիմաց՝ որպես գնման վճար։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Ինկապին բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։