Մանուել Ականջին կարող է միանալ միլանյան գրանդին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին շուտով կարող է դառնալ «Միլանի» ֆուտբոլիստ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբները հինգշաբթի (օգոստոսի 28) օրը հաջող բանակցություններ են վարել հնարավոր տրանսֆերի շուրջ։

Գործարքը կախված է ֆուտբոլիստի որոշումից և այն պայմաններից, որոնք «ռոսոներիները» նրան կտրամադրեն։

Շվեյցարացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։