Իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան որոշում է կայացրել նոր ակումբի վերաբերյալ:
El Chiringuito-ի տվյալներով՝ 36-ամյա ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Այս ամռանը «Ատլետիկոյից» բաժանվելուց հետո Ասպիլիկուետան դարձել է ազատ գործակալ և դիտարկել է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ:
Ասպիլիկուետայի համար սա կլինի երրորդ իսպանական ակումբը իր պրոֆեսիոնալ կարիերայում:
«Օսասունայի» սանը 2010 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ պաշտպանել է «Մարսելի» գույները: Նրա կարիերայի ամենահաջողակ հատվածը եղել է «Չելսիում», որտեղ նա խաղացել է ավելի քան տասը տարի և դարձել թիմի ավագը։