«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտնվել է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում։ Սակայն գործարքը քիչ հավանական է։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով FOX Sports-ի արգենտինական մասնաճյուղին, անգլիական Պրեմիեր լիգայի ակումբի ներկայացուցիչները զանգահարել են Մարտինեսի գործակալին, սակայն նա նույնիսկ չի պատասխանել զանգին։
Լաուտարո Մարտինեսը 28 տարեկան է։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները արգենտինացի հարձակվողին գնահատում են 95 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։ Նշենք, որ «Նյուքասլը» Անգլիան կներկայացնի Չեմպիոնների լիգայում 2025/2026 մրցաշրջանում։