Նիկոլաս Ջեքսոնը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի վարձակալությամբ՝ հետագայում տրանսֆերային իրավունք գնելու հնարավորությամբ, փոխանցում է Sky Germany-ն։

Գերմանական գրանդում 23-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Հարի Քեյնի փոխարինող և կունենա երկրորդական դերակատարում։

Նշվում է, որ Ջեքսոնը դժգոհ է իր իրավիճակից «Չելսիում»․ ակումբը նախապես նախատեսում էր նոր նախագիծը կառուցել նրա շուրջ, սակայն Ժոաո Պեդրոյի ու Լիամ Դելապի տեղափոխություններից հետո գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ավելի շատ վստահում է նրանց։