CONFERENCE LEAGUE. «Նոան» հաղթեց «Օլիմպիային» և նվաճեց Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի ուղեգիր

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Նոան» պատասխան խաղում ընդունեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» և հաղթեց 3-2 (7-3) հաշվով։

Հայկական ակումբի կազմում խաղի հաշիվը բացեց Էլդեր Ֆերեյրան, իսկ այն կրկնապատկեց Մաթեուս Այասը՝ 20-րդ րոպեին։ Հետագայում հյուրերը կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը Անտոնիո Մարինի (11-մետրանոց), Իվան Դուրդովի գոլերի շնորհիվ։

Հովհաննես Համբարձումյանը 77-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով խաղի հաղթական հաշիվը։

Արդյունքում հայկական ակումբը իր պատմության մեջ երկրորդ անգամ, և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի ուղեգիր։