Լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից առաջ ստացել է ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Պարգևը շնորհվում է 1998 թվականից՝ բացառիկ կարիերայի, նվաճումների և խաղադաշտում ու դրանից դուրս ցուցաբերած անձնական որակների համար։
Նախորդ տարի այն արժանացել էր Ջանլուիջի Բուֆոնը։