«Բարսելոնայի» կիսապաշտպանը կտեղափոխվի այլ ակումբ

«Բարսելոնան» և Օրիոլ Ռոմեուն եկել են համաձայնության՝ վաղաժամկետ դադարեցնել գործող պայմանագիրը, հայտնում է AS-ը։

33-ամյա կիսապաշտպանը հեռանում է կատալոնական թիմից և դառնում ազատ գործակալ։ Նրա հեռանալուց հետո ակումբը հնարավորություն կունենա գրանցել պաշտպան Ժերար Մարտինին, որը գերազանցել է երկրորդ թիմում հանդես գալու տարիքային շեմը։

Իսպանական մամուլի տեղեկություններով՝ Ռոմեուն մոտ է վերադարձին «Ժիրոնա», որտեղ անցած մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։

Միաժամանակ նշվում է, որ ֆուտբոլիստը դիտարկում է նաև առաջարկներ այլ Լա լիգայի ակումբներից, ինչպես նաև MLS-ից։