«Արարատը» նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի․ թիմին միացել է սենեգալցի երիտասարդ պաշտպան Գայ Ֆելիքս Լիման, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

18-ամյա խաղացողը մայրաքաղաքի ակումբ է տեղափոխվել Սենեգալի United Académie-ից։ Նա հանդես է եկել Սենեգալի մինչև 17 տարեկանների հավաքականում և 2023 թվականին թիմի հետ նվաճել է մինչև 20 տարեկանների Աֆրիկայի ազգերի գավաթը, ինչպես նաև մասնակցել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը։

«Արարատում» Լիման կրելու է 55 համարի մարզաշապիկ