Էդգար Սևիկյանը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն

Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ է տեղափոխվել ռուսական «Ակրոն», տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը։

«Ակրոնը» պլանավորում է վարձակալել 24-ամյա հայ կիսապաշտպանին՝ հետագայում նրան 1 միլիոն եվրոյով մշտապես ձեռք բերելու հնարավորությամբ։ Անցած մրցաշրջանում Սևիկյանը վարձակալությամբ հանդես է եկել «Լոկոմոտիվում», որտեղ մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14 հանդիպման։