Մանուել Ականջին՝ իտալական գրանդի տեսադաշտում

«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջիի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը։

Անցյալ շաբաթ անգլիական թիմը մերժել էր «Գալաթասարայի» 15 միլիոն եվրոյի առաջարկը։

Իտալական ակումբը նախ մտադիր է բանակցել ֆուտբոլիստի հետ, այնուհետև՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Նշվում է, որ «Գալաթասարայը» չի կարողացել համաձայնության գալ Ականջիի անձնական պայմանագրի վերաբերյալ։