ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի նոր մարզչական շտաբը

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։

Ըստ հրապարակման` Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են հետևյալ մասնագետները։

Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարյով (գլխավոր մարզչի օգնականներ)

Ստեփան Դեմիրճյանը (դարպասապահների մարզիչ)

Խավիեր Մինյանոն (ֆիզպատրաստության մարզիչ)

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։