ՊՍԺ-ի դարպասապահը տեղափոխվել է Լա Լիգա

Իսպանացի դարպասապահ Արնաու Տենասը ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է «Վիլյառեալ»։ Այս մասին հայտնել է «դեղին սուզանավի» մամուլի ծառայությունը։

24-ամյա դարպասապահը իսպանական ակումբի հետ կնքել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։

Մամուլը հայտնել է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 2.5 միլիոն եվրո։ Վերջին խաղաշրջանում Տենասը մասնակցել է փարիզյան գրանդի ընդամենը երկու խաղի, որոնցում բաց է թողել երեք գոլ։ Վիլյառեալը հաջողությամբ է սկսել Իսպանիայի առաջնության նոր խաղարկությունը։ Թիմը տարել է երկու հաղթանակ, որոնցում խփել է յոթ գոլ մրցակցի դարպասը։